ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
Քաշ կորցնելու բանալին
Քաշ կորցնելու գաղտնիքը նյութափոխանակության (էներգիայի այրման գործընթացը, որն ապահովում է օրգանիզմի կենսունակությունը) մեջ է: Երբ նյութափոխանակությունը դանդաղ է տեղի ունենում, գիրության նշաններ են նկատվում, հատկապես՝ այն հատվածներում, որտեղ ամենաքիչն ես ցանկանում: Երբ նյութափոխանակությունն արագ է ընթանում, անձն ավելի հաճախակի է սնունդ ընդունում, սակայն, միևնույն ժամանակ, քաշ չի հավաքում: Նյութափոխանակության ավելի բարձր ցուցանիշ ունեցող մարդիկ ավելի մկանուտ են, քան այն մարդիկ, որոնց օրգանիզմում նյութափոխանակությունը դանդաղ է կատարվում:
Ստորև ներկայացնում ենք դանդաղ նյութափոխանակության պատճառները.
1. Ավելորդ սնունդ. երբ ուտում ես ավելին, քան օրգանիզմդ պահանջում է:
2. Անարդյունավետ դիետաներ. սնվում ես հատուկ սննդակարգով կամ փորձում հնարավոր ամեն տարբերակ՝ քաշ գցելու համար: Եթե նույնիսկ այս կամ այն շրջանում քեզ հաջողվում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, ապա դրանք կրկին վերականգնվում են, երբ դադարում ես սնվել հատուկ սննդակարգով: Նման դեպքերում օրգանիզմը, շարունակական դիետաներից հյուծված, սկսում է քաշ հավաքել, որպեսզի պաշար ունենա, եթե դու կրկին որոշես անցնել հատուկ սննդակարգի: Որքան երկար է դիետայով սնվելու ժամանակահատվածը, այնքան երկար ժամանակ կպահանջվի օրգանիզմին «համոզելու» քաշ չհավաքել և արագացնել նյութափոխանակությունը:
3. Քաղց. հենց անցնում ենք հատուկ սննդակարգի, ավելի շատ ենք սկսում մտածել ուտելիքի մասին: Եվ հիմնականում ավելի շատ մտքով, քան ստամոքսով ենք քաղցած լինում: Այդպես է մեր ուղեղն աշխատում. միշտ ձգտում ենք նրան, ինչ չունենք, և որքան մեծ է արգելքը, այնքան ավելի մեծ է ցանկությունը:
Հոգեբանական գործոններ
Մեզ դուր է գալիս «դիմել» սննդին, և ոչ միայն քաղցը հագեցնելու համար: Սնունդն ունակ է բավարարելու մեր կարիքները: Երբ լարված ենք կամ ագրեսիվ, երջանիկ կամ նյարդային, անընդհատ ցանկանում ենք ծամել: Երբ լիցքաթափվելու ցանկություն ունենք, ընտրում ենք մանկության ամենասիրելի ուտեստը: Այլ կերպ ասած` սնվում ենք անվերջ` լավ ինքնազգացողության ակնկալիքով:
Ինչպես արագացնել նյութափոխանակությունը
1. Ակտիվ կյանքով ապրելը նյութափոխանակության արագացման, հավանաբար, լավագույն տարբերակն է: Նույնիսկ ամենաչնչին ֆիզիկական վարժանքը կարող է նպաստել նյութափոխանակության արագացմանը:
2. Ամրացնել մկանները: Դրան կարելի է հասնել ֆիզիկական լարվածություն պահանջող որևէ աշխատանք կատարելով (օրինակ՝ ծանրություն բարձրացնել): Կարող ես նաև զբաղվել աերոբիկայով, վազքով, հեծանիվ վարել կամ լողավազան այցելել շաբաթը երեք անգամ (առնվազն 20 րոպե տևողությամբ):
3. Նախաճաշն ու կանոնավոր սնունդը ևս նպաստում են նյութափոխանակության կարգավորմանը: Փորձիր անցնել հատուկ սննդակարգի՝ ցածր կալորիականությամբ, սակայն հարուստ սպիտակուցներով, բանջարեղենով և մրգերով:
4. Հարկավոր է չմոռանալ շատ ջուր խմել և գիշերային հանգիստ քուն ունենալ:
Եվ ամենագլխավորը`ավելի հեշտ է ազատվել ավելորդ կիլոգրամներից և առողջ լինել, երբ գոհ ես, երջանիկ և վայելում ես կյանքը:
Կարդացեք նաև
Ճարպակալման ժամանակ մարդն ավելի մեծ հաճույք է ստանում սննդից, քան նորմալ քաշ ունենալու դեպքում: Դա ստեղծում է արատավոր օղակ, կարծում են գիտնականները: Այովայի Համալսարանում իրականացվել է փորձարկում` 290 կամավորների...
Ավելորդ քաշը խորացնում է փսորիազի ընթացքը, իսկ նիհարելը, հակառակը, թեթեւացնում է այս հիվանդության ախտանշանները եւ զգալիորեն բարելավում հիվանդների կյանքի որակը: Նման արդյունքի են հանգել...
Ասպարտամը քիմիական նյութ է, որն այսօր հաճախ են օգտագործում սննդում եւ «դիետիկ» ըմպելիքում՝ որպես շաքարին փոխարինող: Harvard Medical School-ի գիտնականները պնդում են, որ այն ո՛չ միայն չի...
Ավելորդ քաշը մարդու կյանքը կարճացնում է 3 տարով, իսկ լուրջ ճարպակալումը հանգեցնում է ժամանակից 10 տարի վաղ մահվան: Այս մասին հայտնում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները Lancet ամսագրում...
Կանադացի գիտնականները պարզել են ճարպակալման անբուժելի տեսակի պատճառը։ Պարզվում է հիպոթալամուսի նեյրոններում ABHD6 ֆերմենտի անբավարար ակտիվությունն անօգուտ է դարձնում ավելորդ քաշի դեմ...
Բոլորն էլ ցանկանում են արագ և արդյունավետ ազատվել ավելորդ կիլոգրամներից և նիհարել: fithacker կայքը ներկայացնում նիհարելու մի միջոց, որը վերջերս շրջանառվում է համացանցում՝ նիհարողների շրջանում...
Եթե ինքնուրույն չեք կարողանում հրաժարվել ճարպոտ սննդից, ապա օգնության կհասնի AbsorbPlate-ը՝ նիհարելու համար աշխարհում առաջին ափսեն, որը ստիպում է ավելի քիչ ճարպ ուտել: Այս մասին հայտնում է novate.ru-ն...
Ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ ավելի հաճախ են ընթանում բորբոքային գործընթացներ, այդ թվում նաև` ուղեղի հյուսվածքներում, ինչը, պարզվում Է, կապված Է այն մարդկանց մոտ ինտելեկտի մակարդակի իջեցման հետ...
Beta-LGND2 կոչվող քիմիական նյութի ակտիվացումը Beta (ER-Beta) էսթրոգենային ռեցեպտորների միջոցով կարող է օգնել ճարպակալման եւ նյութափոխանակության հիվանդությունների դեմ պայքարում...
ԱՄՆ-ից հետազոտողները նիհարելու այնպիսի միջոց են մշակել, որի մասին վաղուց երազում էին շատ կանայք. նրանք հասկացել են, թե ինչպես կարելի է նիհարել հենց քնի մեջ: Գիտնականներն ասում են, որ մինչ մարդը քնած է...
Չիկագոյի գիտնականները պարզել են, որ որովայնի շրջանում ճարպային կուտակումները կարող են օգտակար լինել առողջության համար: Հետազոտական խումբը հայտնաբերել է, որ այդ շրջանում գտնվող ճարպային բջիջները...
Ծխախոտից հրաժարվելը հաճախ հանգեցնում է գիրացման այն պատճառով, որ ծխի մեջ պարունակվող նիկոտինը և մյուս բաղադրիչները ճնշում են գրելին հորմոնի արտադրությունը, որը պատասխանատու է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն